ԿԱՐՕՏ

 Թըռջնէի մտքով տուն,

Ուր իմ մայրն է արթուն,

Տեսնէի այն առուն,

Կարօտով ես անհուն,

Ըր ամէն մի գարուն,

Ջըրերավ վարարուն,

Կարկաչում էր սարերում:

Թէքուէի աղբիւրին,

Կարօտած պաղ ջուրին,

Լինէի հանդերում,

Մեր կանաչ մարգերում,

Ուր ծաղկունքն են բուրում,

Ուր մանուկ օրերում,

Հովն էր միշտ ինձ համբուրում:

 Հայրենիքն իմ սրտում,

Թէ չընկնեմ ես մարտում,

Ա՜խ, իմ մայր թանկագին,

Տուն կըգամ ես կրկին,

Կը սփոփեմ քո հոգին

Համբոյրով սրագին,

Կը սեղմեմ քեզ իմ կրծքին:

                         Գ. Սարեան